Դդմի հաղթանակը

Լինում  է   չի  լինում  մի դդում է լինում: Բանջարանոցում նա ապրում էր կարտոֆիլի, լոլիկի, վարունգի հարևանությամբ։ Մի օր բանջարանոց է գալիս Արևիկը և ուզում էր տուն տանել  նրանցից  մեկին։ Դդումն ասաց որ իրեն ընտրի որովհետև ինքը ամենագեղեցիկն է և ամենահամեղը, բացի դրանից դդմով կարելի է գեղեցիկ կոմպոզիցիաներ պատրաստել։ Արևիկը ընտրեց դդմին և որոշեց մասնակցել <<Ամենագեղեցիկ դդումը >>  մրցույթին։ Արևիկը դդմով պատրաստեց շատ գեղեցիկ զամբյուղ և ստացավ առաջին մրցանակը։

Դդումը իրեն շատ երջանիկ էր զգում։

ԴԴմի օգտակար հատկություները

դդմի օգտակարությունը որոշվում է նրա քիմիական բաղադրությամբ։ Այն օգտակար է սրտանոթային համակարգի և աղեստամոքսային տրակտի համար։ Այդ հարցում օգնում են կալիումն ու սննդային թելիկները։

Դդումը կատարյալ դիետիկ մթերք է։ Այն օգտակար է աղեստամոքսային տրակտի հիվանդությունների, օրինակ` գաստրիտի և ստամոքսի խոցի դեպքում։ 

Բացի այդ, դդումն օգտակար է, քանի որ այն կարողանում է դանդաղեցնել ծերացման պրոցեսը։ Չէ՞ որ այն բարենպաստ է ազդում մաշկի և մազերի վիճակի վրա։ 

Անչափ օգտակար են նաև դդմի կորիզները։ Դրանք կանխարգելիչ միջոց են ճիճուների դեմ։ Օգտակար հատկություններով են նաև օժտված դդմի տերևները, որոնք օգտագործվում են ժողովրդական բժշկության մեջ` ազատելով կոսմետոլոգիական խնդիրներից, օգնում են վերահսկել դիաբետը, բարելավում իմունային համակարգի աշխատանքը։ 

Պարտադիր պետք է օգտագործել դդմի հյութ, որը ևս շատ օգտակար է։ Չէ՞ որ այն ունի արյունաստեղծ հատկություն։ 

Առավել օգտակար է հում դդումը։ Ջերմային մշակումից հետո դդմի օգտակար հատկություններն անհետանում են։–0-

Դդմային խնդիրներ

Մայրիկը  գնեց  10 դդում  Արամը կերավ 3 դդում։Մայրիկը 5 դդում-ով պատրաստեց  ղափամա։Քանի՞ դդում մնաց։

 Լուծում՝10-3-5=2  դդում

Պատ․՝2 դդում

Հայրիկը գնեց 28 դդում։ Մանեն դա պետք է դասավորեր 4 արկղի մեջ։ Յուրաքանչուր արկղի մեջ քանի՞ դդում կար։

Լուծում՝ 28:4=7 դդում

Պատ․՝7 դդում

Տատիկը պատրաստեց 2-անգամ  10  ղափամա որպիսի ամեն մեկին հասնի 2 ղափամա։Քանի՞ ղափամա պատրաստեց տատիկը։

Լուծում՝ 2×10=20 դդում

Պատ․՝20 դդում

Հայրիկը շուկայից բերեց 3 կգ դդում։ 1 կգ դդումը արժե 500 դրամ։ Քանի՞ դրամ ծախսեց հայրիկը։

Լուծում՝ 500+500+500=1500 դրամ

Պատ․՝ 1500 դրամ