իմ կարդացած գիրքը

Օզի զարմանահրաշ կախարը Գրքի հեղինակ Լայմն Ֆրենկ Բաում

Ես կպատմեմ համառոտ

Գլխավոր հերոսը Դորոթին է, ով մի աղջիկ է, որն ապրում է Կանզասում։ Կանզասը մի մոխրագույն երկիր է։ Մի անգամ ցիկլոն եղավ և նրա տունը բարձրացավ վերև։ Երբ ցիկլոնը ավարտվեց տունը հայտնվեց ծամողների քաղաքում։ Այնտեղ բոլոր Ծամողները կապույտ գույնի շորեր էին հագնում և սրածայր գլխարկներ էին կրում ։ Ծամողները Դորոթիին պատմում են ամենակարող կախարդի՝ Օզիի մասին։ Դորոթին անմիջապես մտածում է գտնել Օզիին և խնդրել իրեն վերադարձնել իր երկիր։ Չնայած, որ Ծամողները նրան զգուշացրեցին, որ դա շատ դժվար կլինի, բայց Դորոթին չփոշմանեց և ճանապարհորդեց Օզիի մոտ։ Դորոթիի ճանապարհորդության ընթացքում նրան միացան խԽրթվիլակը , Անագե անտառահատը և վախկոտ Առյուծը։ Նրանք իմացան, որ Դորոթին գնում է Օզիի մոտ որոշեցին իրենք էլ գնան Դորոթիի հետ։ Խրթվիլակը ծղոտից պատրաստված մի մարդուկ է, որը շատ էր ուզում ուղեղ ունենալ։ Անագե անտառահատը երկաթից մարդ է։ Նա շատ էր ուզում սիրտ ունենալ։ Իսկ Առյուծը շատ-շատ վախկոտ էր։ Նա էլ որոշեց միանալ Դորոթիին, Խրթվիլակին ու Անագե անտառահատին , որպեսզի Օզիին խնդրի , որ իրեն էլ քաջություն տա։

Ճանապարհը շատ երկար և փորձություններով լի էր, բայց քանի որ նրանք դարձել էին հավատարիմ ընկերներ կարողացան հաղթահարել դժվարությունները ու հասնել Օզիի մոտ ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով