իմ ամենա հիշվող օրերը

Աշնանային բերքահավաք

Մենք գնացինք աշնանային բերքաավաք։ Տատիկը մեզ ցույցտվեց ծառերի տեղը։ Մենք հավաքեցինք բերքը։ Հետո խնձորից համեղ չիր պատրաստեցինք։

Հունիսի մեկ

Մենք հունիսի մեկին գնացինք մարմարյա սրահ երգցինք և պարեցինք։ Հետո գնացինք լողավազանում լողացինք, հետո գնացինք եկեղեցու մոտ ինքնագլոր վարեցինք, մարզական խաղեր խաղացինք , եկեղեցու մոտի այգում մենք խաղացինք պաղպաղակ կերանք և պղպղջակով խաղացինք։

ճամբորթություն դեպի Թմանյանի այգի

Մենք գնացինք Թմանյանի այգի։ սկզբում մենք երգեցինք պարեցինք, հետո մենք նախաճաշեցինք ստացանք մեր հեղինակային գրքերը, հետո գնացինք պաղպաղակի գործարան։

Ճամփորդություն դեպի Բջնի

Բարև Ձեզ ես Աիդան եմ։ Այսօր մենք ճամփորդեցինք դեպի Բջնի այնտեղ մենք յոթ աղբյուրներից ջուր հավաքեցինք, հաց վերձրեցինք հյուրասիրություն վերձրեցինք, խաղացինք, եկեղեցի մտանք մոմ վառեցինք, ծաղկեպսակ ենք պատրաստել և քող ենք դրել: Ինձ շատ-շատ-շատ դուր եկավ։

Իմ ձեռքբերումների մասին

Ես Աիդան եմ։ Ես այս երեք տարվա ընթացքում սովորեցի հեծանիվ վարել, նկարել,տեխնոլոգիա անել, երգել, պարել, մեդիա գիրք պատրաստել, փավր փեյնթով աշխատել, նկարել փեյնթով, վազել ։ Ինձ շատ-շատ դուր է գալիս այս դպրոցը։

համբարձման տոնի, խորհրդանիշ տիկնիկի՝ վիճակի արուսի մասին

Վիճակի Արուս

Վիճակի Արուսն էլ համարվում էր Համբարձման տոնի խորհրդանիշ տիկնիկը: Համբարձման տոնից առաջ աղջիկները վերցնում էին փարչը (հատուկ կավից սափոր) և դրա մեջ լցնում էին յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր, յոթը ծաղկից`յոթ տերև ծաղիկ, յոթ հոսող ջրից` յոթ քար: Այս ամենը միասին հենց կոչվում էր Վիճակ: Այս Վիճակի փարչի մեջ գյուղի չամուսնացած աղջիկները գցում էին նաև իրենց զարդերը, որոնցով հաջորդ օրը պետք է գուշակություններ անեին: Եվ այս ամենի վերջում վիճակի փարչի գլխին ամրացնում էին վիճակի տիկնիկին՝ Արուսին: Վիճակի փարչի մի ամբողջ գիշեր պետք է մնար լուսնի լույսի տակ: Հաջորդ օրն առավոտյան վիճակը տեղափոխվում էր գուշակություններ անելու:

The Greedy Hippo

There was a greedy hippo. He ate everything in sight.
From cheese to peas, chips and cake, he always had a bite.
Now Hippo he was selfish. He ate everybody’s food.
He ate the cat’s, the dog’s, the cow’s. He was very, very rude.
One morning after breakfast, he jumped into the lake.
One big splash and he was stuck. That was a big mistake.
The hippo he sank deeper, then began to shout.
‘Help, please help, I’m sinking. Won’t someone pull me out?’ the dog heard the hippo, and came — hew You are too big

— Let’s call the pig

We can’t pull you out. You are too big

— Let’s call the wolf

-the dog the pig the wolf pull the hippo out.

  • -I am sorry, now you are my best friends

Տարբեր հեքիաթներ

ՍԱԳԱՐԱԾ ԱՂՋԻԿԸ

Լինում է, չի լինում՝ մի պառավ, շատ պառավ կին։ Էս պառավն իր սագերի հետ ապրելիս է լինում անմարդաբնակ լեռների մեջ՝ մի փոքրիկ տնակում։ Բնակատեղն էլ չորս կողմից շրջապատված է լինում անտառով, ու պառավն ամեն օր իր ձեռնափետը վերցնում է, ձեռնափետին հենված տմբտմբալով գնում անտառը։ Գնում է, սագերի համար խոտ է անում, պտուղ է քաղում, հավաքում է ինչի որ ձեռքը հասնում է ու շալակում է բերում տուն։ Տեսնողն ասում է՝ հիմի որտեղ որ է, խեղճ պառավն իր բեռան տակին կճկռի, բայց միշտ էլ հաջողակ տուն է հասցնում։ Ճամփին էլ, բան է, եթե մարդ է պատահում, ուրախ–ուրախ բարևում է.
— Բարի օր, ախպեր ջան։ Տեսնո՞ւմ ես էսօր եղանակն ինչ լավ է։ Հը՞, չլինի՞ թե զարմանում ես, որ պառավ տեղովս էսքան շալակը տանում եմ։ Ի՞նչ անենք, ամեն մարդ պետք է իրեն բեռը կրի։
Սակայն մարդիկ չէին ուզում նրան պատահեն։ Պատահելիս էլ ճամփաները ծռում էին, հեռվից անց կենում։ Իսկ եթե հեր ու որդի միասին կողքովն անց կենալիս էին լինում հերը որդուն կամաց զգուշացնում էր. «Տեսնո՞ւմ ես սրան, սրանից հեռու կաց հա՜, սա կախարդ է…»։
Մի առավոտ էլ էս անտառով մի գեղեցիկ երիտասարդ է լինում անց կենալիս։ Արևը վառ ու պայծառ լուսավորում է, թռչունները ծլվլում, երգում են, զով հովը զլզլում, սլսլում է տերևներում։ Ու անցնում է երիտասարդը ուրախ, զվարթ։ Ճամփին ինս–ջինս, մարդ չի պատահում։ Մին էլ տեսնում է՝ մի պառավ, ծառերի տակին չոքած, մանգաղով խոտ է անում։ Գոգնոցը լիքը խոտն ու երկու զամբյուղն էլ կողքին դրած։ — Էդ ո՞նց ես էդքանը տանելու, նանի՛,– հարցնում է երիտասարդը։
— Ուզեմ–չուզեմ՝ պետք է տանեմ, որդի ջան, ի՞նչ անեմ, հարուստներն, իհարկե, կարող են էսպես բան չանեն, բայց գյուղացու համար ասված է.

 «Ետ մի՛ նայիլ նոր,
Մեջքդ վաղ է կոր…»։

Ու, երբ տեսնում է՝ երիտասարդը մնաց կողքին կանգնած, ասում է.
— Հը՞, գուցե կկամենաս ինձ օգնել։ Մեջքդ դեռ ուղիղ է, ծնկներդ առողջ, քեզ համար մի մեծ բան չի սա։ Իմ տնակն էլ էստեղից էնքան հեռու չի. ա՛յ, էս սարի ետևի հովտումն է։ Ձեռաց կհասնենք։
Երիտասարդը մեղքանում է պառավին։
— Թեև,— ասում է,— իմ հերը գյուղացի չի, հարուստ իշխանի որդի եմ, բայց քո շալակը կվերցնեմ, որ ցույց տամ, թե մենակ գյուղացին չի ընդունակ ծանր բեռը կրելու։
— Դե արի վեր կալ, հենց ապրես։ Եղած-չեղածը մի ժամվա ճանապարհ է, քեզ համար դատարկ բան է։ Հա՛, չմոռանաս, էս խնձորն ու տանձն էլ հետը։
Երիտասարդ իշխանը «մի ժամվա ճանապարհի» անունը որ լսում է, սկսում է տատանվել, բայց պառավն օձիքը բաց չի թողնում։ Խոտի կապոցը շալակն է տալի, տանձ ու խնձորի զամբյուղներն էլ ձեռը։
— Տեսնում ե՞ս՝ ինչ թեթև է։
— Ո՞րտեղից է թեթև,— տնքում է երիտասարդը։— Կապոցդ էնքան ծանր է, որ կարծես թե քար լինի մեջը լցրած, իսկ տանձ ու խնձորի զամբյուղները արճճի նման կռներս պոկում են… Շունչս կտրում է…
Ուզում է վեր գցի, պառավը չի թողնում. հեգնում է, ասում է.
— Տեսե՛ք, տեսե՛ք, ես իմ պառավ տեղովը միշտ մենակ տանում եմ, սա ջահել մարդ է, չի կարողանում… Էդպես է. բանը որ լեզվին գա, կտրիճ եք, իսկ գործի գալիս, ետ-ետ եք գնում։ Էլ ի՞նչ ես կանգնել։ Ոտներդ ժաժ տուր, գնանք։ Միևնույն է, էդ բեռն էլ ոչով քո ձեռիցն առնելու չի։
Քանի դեռ հարթ ճամփով են գնում, էլի ոչինչ, բայց որ դեմ են ընկնում սարերին, քարերն էլ ոտի տակիցը դուրս են պրծնում, իրար ետևից ներքև թռչում, տեսնում է, որ էս արդեն ուժիցը վեր է։ Քրտինքը ճակատը կոխում է ու, մին սառը, մին տաք՝ մեջքից հոսում։
Աղաչում է, ասում է.
— Նանի՛, էլ չեմ կարողանում գնամ, պետք է մի քիչ շունչ առնեմ։
— Ոչինչ,— պատասխանում է պառավը,— երբ որ տեղ կհասնես, կհանգստանաս։ Ով գիտի, կարելի է մի օր սրանից քեզ համար մի լավ բան է դուրս գալի… Գնա՛…
— Դու իսկի խղճմտանք չես ունեցել, ա՛յ պառավ,— բարկանում է երիտասարդը և ուզում է շալակը մեջքից գցի, բայց ո՞րտեղից, կապոցն էնպես է մեջքին կպել, ոնց որ թե հետը ծնված լինի։ Դես է շուռ գալիս, դեն է պտտվում, իրեն թափահարում, չի լինում, չի ազատվում։ Իսկ պառավը վրեն ծիծաղում է ու, իր կեռ ձեռնափետը ձեռին, էս կողմն, էն կողմն է թռչկոտում։
— Ինչո՞ւ ես էդպես բարկանում, աղա ջան. հենց կարմրել ես՝ կասես հնդուհավ լինես։ Հանգիստ բեռդ տար, մի տուն հասնենք, ես գիտեմ՝ քեզ ինչպես կվարձատրեմ։
Ինչ պետք է աներ խեղճ երիտասարդը։ Ուզեր–չուզեր պետք է հնազանդվեր իր ճակատագրին ու քարշ գար պառավի ետևից։
Պառավն էլ, քանի գնում են, էնքան ժրանում է ու արագանում, իսկ իր բեռն՝ ավելի ու ավելի ծանրանում։ Վերջը մի տեղ էլ հանկարծ էս պառավը թռչում է կապոցի վրա ու պինդ նստում երիտասարդի շալակին։ Ինքն էլ թեև չոր չոփի նման, բայց մի հաստ ու կոպիտ գյուղացի կնգանից ավելի ծանր է լինում։ Երիտասարդի ծնկները դողդողում են, բայց հենց կանգնում է թե չէ՝ պառավը ճիպոտով կամ եղինջով սկսում է ոտներին զարկել ու զարկել։ Ախ ու օխով, թառանչ քաշելով մինչև սարն է բարձրանում, էնտեղից էլ հասնում պառավի տունը, քիչ է մնում՝ տեղնուտեղն ընկնի, հոգին տա։
Սագերը որ պառավին տեսնում են, թևերը թափահարելով, շլինքները երկարացրած, ուրախ-ուրախ աղմկելով վազում են դեմը, իսկ սագերի ետևից ճիպոտը ձեռին մի պառավ կին է գալիս, ինքը պնդակազմ ու բարձրահասակ, բայց սաստիկ այլանդակ ու անճոռնի։
Գալիս է ու՝
— Մայրիկ,— ասում է,— ի՞նչ պատահեց քեզ, որ էսքան ուշացար։
— Ոչինչ, աղջիկս,— պատասխանում է պառավը,— ինձ ոչ մի վատ բան չի պատահել։ Ընդհակառակը, անտառում պատահեցի էս երիտասարդ պարոնին, որ իմ տեղակ իմ բեռը շալակեց բերեց։ Էդ հերիք չէր, երբոր ես հոգնեցի, ինձ էլ զոռով շալակն առավ։ Ճամփեն էլ էնքան կարճ թվաց, որ չիմացանք ինչպես եկանք։ Շարունակ ծիծաղում էինք ու իրար հետ հանաքներ էինք անում։
Վերջապես պառավն էս տղի շալակից իջնում է, մեջքից կապոցն առնում, ձեռքերից՝ զամբյուղները ու փաղաքուշ վրեն նայելով ասում.
— Դե հիմի նստիր էստեղ շեմքում, հանգստացիր։ Դու քո աշխատանքով պարգևի արժանացար, ու էդ պարգևը ես քեզ կտամ։
Հետո դառնում է սագարած աղջկանը.
— Դու գնա տուն, աղջիկս, ջահել տղի մոտ կանգնել ես, լավ չի։ Կրակի վրա յուղ չեն ածիլ։ Պարոնը հանկարծ վրեդ կսիրահարվի։
Պարոնը էս որ լսում է չի իմանում ինչ անի. լաց լինի, թե ծիծաղի։ Մտքումն ասում է.
— Ա՛յ քեզ գեղեցկուհի, սա թեկուզ երեսուն տարով էլ ջահելանա, դարձյալ չի կարող իմ սիրտը շարժել, ուր մնաց հիմի։
Այնինչ պառավը փայում, փայփայում է իր սագերին, ոնց որ թե իր երեխեքը լինեին, ու հետո աղջկա հետ մտնում են տնակը։
Հոգնած երիտասարդը ձգվում է վայրի խնձորենու տակի նստարանի վրա։ Օդը՝ ջերմ ու բուրավետ։ Չորս կողմը տարածվում է ընդարձակ դալար մարգագետինը՝ լիքը կապուտ ու դեղին ծաղիկներով։ Մարգագետնի միջով, արևի տակ արծաթի պես պսպղալով, վազում է վճիտ առվակը, մեջը գնում են գալիս ճերմակ սագերը ու ճղփում, լողանում։
— Ի՜նչ լավ տեղ է,— բացականչում է երիտասարդը։ — Բայց էնքան հոգնել եմ, որ աչքերս կուլ են գնում։ Պառկեմ, աչքս մի քիչ կպցնեմ․ էն էլ չըլնի թե քնած տեղս քամին ոտներս տանի, էնպես ուժից ընկել են, կարծես բամբակից լինեն։
Մի քիչ քնում է, պառավը գալիս է, հրում զարթեցնում։ Ասում է.
— Վեր կաց, չի կարելի, որ դու էստեղ մնաս։ Ճշմարիտ է, ես քեզ բավական չարչարեցի, բայց հո էլի կաս ու կենդանի ես։ Հիմի քեզ կվարձատրեմ։ Եթե փող տամ քեզ կամ մի ուրիշ գանձ, ոչ փողի կարիք ունես, ոչ ուրիշ գանձի. դրա համար էլ քեզ մի բան կտամ, որ փողից էլ է թանկ, գանձից էլ։
Ասում է ու ձեռը տալիս մի փոքրիկ արկղ՝ ամբողջը զմրուխտից։
— Ա՛ռ, պահիր քո աչքի լուսի պես, և սա քեզ երջանկություն կբերի։
Երիտասարդ իշխանը հանկարծ իրեն ուժեղ ու կայտառ է զգում․ տեղից վեր է կենում, նվերն առնում, շնորհակալություն է անում պառավին ու ճանապարհ է ընկնում առանց մտիկ տալու պառավի աղջկա վրա։ Ճանապարհից բավական կտրել էր, դեռ ետևից լսվում էր սագերի ուրախ ճղճղոցը։
Երեք օր ամայության մեջ մոլորված թափառելուց հետո երիտասարդը դուրս է գալիս մի մեծ քաղաք։ Ինքը քաղաքին անծանոթ, քաղաքն՝ իրեն։ Անծանոթ նորեկին առնում են, տանում էդ քաղաքի թագավորի պալատը։ Պալատում երիտասարդը ծունկի է գալիս, երկրպագություն է անում թագավորին, ապա թե գրպանից հանում է պառավի տված զմրուխտյա արկղիկը ու դնում է թագուհու ոտների տակ։ Թագուհին հրամայում է վեր կենա, իր ձեռքովը տա թանկագին նվերը։ Թագուհին բաց է անում արկղիկը, մեջը նայում, նայելն ու ուշաթափ գետնովը դիպչելը մին է լինում։ Պալատականներն իսկույն վրա են թափում, երիտասարդին բռնում են, որ բանտը տանեն, թագուհին աչքը բաց է անում, ուշքի է գալիս, հրամայում է ազատ թողնեն ու իրենք բոլորը դուրս գնան, որ ինքը ուզում է նրա հետ մենակ խոսի։
Մենակ են մնում թե չէ՝ թագուհին սկսում է լաց լինել ու լաց լինելով էսպես է խոսում երիտասարդի հետ.
— Ինչի՞ս համար են էս փառքն ու փայլը, երբ ամեն առավոտ վեր եմ կենում արտասուքով ու ամեն իրիկուն պառկում եմ արտասուքով։ Ես երեք աղջիկ ունեի։ Փոքր աղջիկս էնքան էր սիրուն, որ տեսնողն ասում էր՝ աղջիկ չի սա, հրաշք է։ Ձյունի ճերմակն ու խնձորի ծաղկի կարմիրն իրար էին խառնված նրա այտերին, իսկ մազերը փայլում էին արևի ճառագայթների նման։ Արտասվելիս աչքերից արտասուքի տեղակ ակն ու մարգարիտ էր թափում։ Տասնուհինգ տարին որ լրացավ, հերը երեք աղջկանն էլ կանչեց իրեն մոտ։ Տեսնելու բան էր, թե ինչպես ամենքն էլ հիացմունքից աչքները չռեցին, երբ ներս մտավ փոքր աղջիկս։ Հենց իմանաս՝ երկնքից արև դուրս եկավ։
— Զավակներս,— ասավ թագավորը,— չեմ իմանում, թե երբ կամ ինչ ժամանակ կհասնի իմ վերջին օրը, դրա համար էլ ուզում եմ հենց էսօրվանից որոշել, թե ինչ բաժին եք ստանալու ամեն մեկդ իմ մահից հետո։ Գիտեմ, որ ամենքդ էլ սիրում եք ինձ, բայց ձեզանից որը ավելի շատ է սիրում, նա էլ ամենից մեծ բաժինը կստանա։ Ասացեք տեսնեմ, ամեն մեկդ ինչքան եք սիրում ինձ, որ ձեր խոսքերով կարողանամ ձեր սերը չափել։
Մեծն ասավ.
— Ես քեզ սիրում եմ ամենաքաղցր շաքարի չափ։
Միջնեկն ասավ.
— Ես քեզ սիրում եմ իմ ամենալավ զգեստի չափ։
Փոքրը լուռ էր։
Թագավորը հարցրեց.
— Իսկ դու, իմ ամենասիրելի աղջիկս, դո՞ւ ինչքան ես սիրում ինձ։  — Չգիտեմ, հայրիկ,— պատասխանեց աղջիկը,— ոչ մի բանի հետ չեմ կարողանում համեմատել իմ սերը։
Բայց հերն ստիպեց, որ նա մի բան ասի. էն ժամանակ աղջիկն ասավ.
— Ամենալավ կերակուրն էլ ինձ համար համ չունի առանց աղի. ես քեզ սիրում եմ աղի չափ։
Թագավորն էս որ լսեց, կատաղությունը բռնեց ու գոռաց.
— Էդպե՜ս… եթե դու ինձ աղի չափ ես սիրում, քո սիրո վարձատրությունն էլ կլինի աղ։
Իր թագավորությունը բաժանեց երկու մեծ աղջիկների մեջ, իսկ փոքրի մեջքին հրամայեց մի տոպրակ աղ կապեն ու տվեց երկու ծառայի, որ տանեն, բաց թողնեն մի վայրենի խոր անտառում։ Ամենքս նրա համար խնդրեցինք, աղաչեցինք, պաղատեցինք, բայց չեղավ, չկարողացանք մեղմել թագավորի ցասումը։
Ա՜խ, եթե տեսնեիք, թե ինչպես էր լաց լինում մեզանից բաժանվելիս։ Ամբողջ ճանապարհը շաղ էր անցած էն մարգարիտներով, որ արցունքի տեղակ թափվում էին նրա աչքերից։ Սրանից հետո շուտով թագավորը զղջաց իր խստասրտության վրա, բարկությունը անցավ, փոխվեց գութի ու խղճահարության, հրամայեց ամեն տեղ որոնեն, գտնեն մեր դժբախտ երեխային, բայց ոչով չկարողացավ գտնի։ Ամեն անգամ, երբ մտքովս անց է կենում, թե նրան կերած կլինեն վայրենի գազանները, ցավից ու վշտից տեղս կորցնում եմ, չեմ իմանում, թե որտեղ եմ։ Շատ անգամ էլ ինձ մխիթարում եմ էն հուսով, թե նա կենդանի է դեռ և թաքնվել է մի որևէ քարանձավում կամ ապաստան է գտել գթասիրտ մարդկանց մոտ։ Հիմի բաց եմ անում ձեր տված զմրուխտյա արկղիկն ու հանկարծ տեսնում եմ մեջը էն մարգարիտներից, որ արցունքի տեղակ թափվում էին իմ աղջկա աչքերից…
Դուք պետք է ինձ պատմեք՝ էս մարգարիտը որտեղից է ընկել ձեր ձեռքը։
Երիտասարդը պատմում է, թե՝ էս մարգարիտն ստացել եմ մի էս տեսակ պառավից, որ անշուշտ կախարդ պիտի լիներ ու ինձ էլ շատ չարչարեց, բայց էդպես մի աղջիկ ոչ տեսել եմ, ոչ էլ դրա մասին մի որևէ բան եմ լսած։
Էստեղ թագավորն ու թագուհին վճռում են՝ ինչ ուզում է լինի՝ գտնեն պառավին։ Ասում է՝ որտեղ էս մարգարիտը գտնվել է, էնտեղ էլ կարելի է մի տեղեկություն իմանալ իրենց աղջկանից։
Սրանց թողնենք իրենց ճամփեն գնան, մենք դառնանք պառավին ու իր աղջկանը։
Պառավն իր տնակի լռության մեջ նստած իլիկ էր մանում։ Մութն ընկել էր, օջախի կողքին էրվող մարխը մարելու վրա էր։ Հանկարծ դուրսը աղմուկ բարձրացավ, սագերը հանդից տուն էին վերադառնում, ու հեռվից լսվում էր նրանց խուլ ճղճղոցը։ Մի քիչ անց ներս մտավ պառավի աղջիկը։ Մերը մի թեթև գլխով արավ։ Աղջիկը մոր կողքին նստեց, իլիկն առավ ու սկսեց թել մանել, էնպես աշխույժ, ինչպես մի ջահել աղջիկ։ Էսպես լուռ մի երկու ժամ նստեցին՝ առանց մինը կամ մյուսը լեզուն պռունգովը տալու։ Վերջապես լուսամուտից մի շրշյուն լսվեց, ու մթնից ներս նայեցին մի զույգ կրակոտ աչքեր։ Մի պառավ բու էր, որ երեք անգամ կանչեց բո՛ւ–բո՛ւ, բո՛ւ-բո՛ւ, բո՛ւ-բո՛ւ ու կորավ։
Պառավը գլուխը մի փոքր բարձրացրեց ու ասավ.
— Ժամն եկավ, աղջիկս, գնա արա, ինչ որ անելու ես։
Աղջիկը լուռ վեր կացավ, դուրս գնաց։ Գնաց, գնաց, դուրս եկավ մի հովիտ ու հասավ մի ջրհորի, որի կողքին երեք կաղնի ծառ էին կանգնած։
Լրացած ահագին լուսինն էլ դուրս եկավ սարերի գլխին ու էնպես լուս արավ, որ ասեղ լիներ կորած, մարդ կնկատեր։ Լուսնի լուսի տակ աղջիկը հանեց իր հագի խորխը, ջրհորի վրա կռացավ ու սկսեց լվացվել։ Հետո խորխը ջուրը քաշեց ու փռեց, որ սիպտակի լուսնի լուսի տակ։ Եվ միանգամից ինչպե՛ս փոխվեց էն այլանդակ աղջիկը։ Դուրս եկավ կանգնեց մի անտես-աննման գեղեցկուհի, որ ոչ ուտես, ոչ խմես, կանգնես ու թամաշա անես։ Ճերմակ մազերը գլխիցն ընկան թե չէ՝ նրանց տակից ճոխ ոսկե մազերը էնպես վերևից ներքև թափվեցին, ոնց որ խրձնով արևի շողքերը թափվեն, ու մարմինը պատեցին։ Մազերի տակից աչքերը փայլում էին ջուխտ աստղի նման, ու այտերը վառվում էին կարմիր խնձորի ծաղկի պես։
Բայց ինքը՝ տխո՜ւր–տխո՜ւր։ Գետին ընկավ ու սկսեց աղի-աղի լաց լինել։ Աչքերից արտասուքներն իրար ետևից թափվում էին գետին։ Էսպես նստած լաց էր լինում ու երկար կմնար էս դրության մեջ, եթե հանկարծ մոտակա ծառերից մի խշխշոց չլսվեր ու հետն էլ մի չրտկոց։ Հրացանի ձենը լսած եղնիկի նման տեղիցը ծլունգ եղավ, իսկույն մտավ իր հին խորխի մեջ ու մի ակնթարթում չքացավ, տեղնուտեղը հանգավ, ոնց որ ճրագին փչես՝ հանգչի։ Տերևի նման դողալով՝ հասավ իրենց տնակը։ Տեսավ՝ մերը շեմքում կանգնած սպասում է։ Ուզեց պատմի, պառավը մեղմորեն ասավ.
— Լավ, լավ, աղջիկս, ես ամեն բան գիտեմ։— Ասավ, ներս տարավ, մարխը վառեց ու մանածը թողած՝ ավելն առավ, սկսեց տնակն ավլել։
— Ամեն բան իստակ ու մաքուր պետք է լինի։
— Նանի, էս գիշերվա կիսին ինչո՞ւ ես տունը վեր քաղում։ Մարդ պետք է գա՞, ի՞նչ է։
— Գիտե՞ս, որ ժամն է, աղջիկս,— հարցրեց պառավը։
— Դեռ գիշերվա կեսը չկա, բայց մոտիկ է։
— Իսկ մտքովդ չանցա՞վ, որ սրանից երեք տարի առաջ մին էլ էսօր ես եկել դու ինձ մոտ։ Հիմի էս գիշեր ժամանակը լրացավ, ու մենք էլ միասին ապրել չենք կարող։
Աղջիկը գունատված հարցրեց.
— Նանի ջան, մի՞թե ուզում ես ինձ դուրս անես քո տանից։ Ո՞ւր գնամ ես։ Ոչ բարեկամ ունեմ, ոչ տեղ, ո՞ւմ մոտ գնամ։ Ինչ ասում ես, անում եմ, դու էլ գոհ ես ինձանից, էլ ինչո՞ւ ես դուրս անում…
Պառավը չէր ուզում ամեն բան պարզի, թե ինչ էր պատահելու աղջկա հետ, ու խոսքը փոխեց։
— Էլ էս խրճիթում չեմ ապրելու, ուզում եմ հեռանամ ու հեռանալիս մաքուր թողնեմ, թող սրբեմ։ Քեզ համար էլ դարդ մի՛ անի, էլ ետ կգտնես քո հորական օջախը ու գոհ կլինես էն վարձով, որ ես կտամ։  — Բայց, նանի՛, ի՞նչ է պատահելու ինձ հետ,— կրկին հարցրեց աղջիկը։
— Մին էլ եմ ասում․ ինձ մի՛ խանգարի, թող սրբեմ։ Անխոս գնա քո սենյակը, խորխդ հանիր ու հագիր քո էն մետաքսե զգեստը, որ հագիդ էր, երբ առաջին անգամ եկար ինձ մոտ։ Հագիր ու սպասիր քո սենյակում, մինչև կկանչեմ։
Հիմի թագավորից ու թագուհուց տանք տեղեկությունը։
Թագավորն ու թագուհին երիտասարդ իշխանին հետներն առնում են ու ճանապարհ են ընկնում, գնում են պառավին գտնեն։
Երիտասարդը մի անտառում նրանցից ետ է մնում ու պետք է ճանապարհը մենակ շարունակեր։ Մյուս օրը նրան թվում է, թե ուղիղ ճանապարհն է դուրս եկել։ Գնում է, գնում է, մի տեղ մութը վրա է հասնում, բարձրանում է մի ծառի, ուզում է ծառի վրա գիշերի, առավոտը վեր կենա էլ ետ իր ճամփեն շարունակի։ Գիշերվա մի ժամին լրացած լուսնյակը որ դուրս է գալի, նկատում է, որ մի պառավ լեռներից իջնում է ցած։ Նկատում է, որ ճիպոտը ձեռին չի, բայց էս էն սագարած աղջիկն է, որ տեսել էր պառավի տնակում։
— Օհո,— բացականչում է ինքն իրեն,— ահա մինը եկավ։ Էս մինը որ ձեռս ընկավ, էն մյուսն էլ չի պրծնիլ ինձանից։
Բայց ինչքան է զարմանում, երբ այլանդակ կինը մոտենում է ջրհորին, խորխը հանում է, լվացվում, ոսկե մազերը թափվում են ուսերին, ու առջևը կանգնում է մի գեղեցկուհի, որ իր օրումը ոչ տեսել էր, ոչ լսել։ Շունչն իրեն պահած՝ գլուխը ճյուղերի արանքից հանում է ու աչքերը հառած՝ նայում է աղջկանը։ Շատ է լինում դեպի առաջ հակված թե ինչ, ծառի մի ճյուղը, կոտրում է, որ կոտրում է՝ աղջիկն իսկույն էլ ետ մտնում է իր խորխը ու եղնիկի նման թռչում, կորչում։
Աղջիկը հեռանում է թե չէ՝ երիտասարդն էլ ծառից իջնում է, ընկնում ետևից։ Շատ է գնում թե քիչ, մին էլ տեսնում է՝ մի տեղ առաջին երկու ստվեր են թափառում։ Դու մի՛ ասի՝ թագավորն ու թագուհին են։ Հեռվից պառավի մարխի լույսը նշմարել են, էն լուսի վրա գնում են։ Երիտասարդը պատմում է նրանց ջրհորի մոտ իր աչքով տեսած հրաշքը, ու էլ ոչ մի կասկած չի մնում, որ էն աղջիկը իրենց որոնած աղջիկը պիտի լինի։ Երկուսը դառնում են երեք ու գնում։ Գնում են, գնում, հասնում են պառավի տնակին։ Տեսնում են՝ սագերը պառավի տնակի չորս կողմը բռնած, գլուխները թևների տակը կոխած քնած են։ Ոչ մինը ոչ շարժվում է, ոչ ձեն է հանում։ Լուսամուտիցը ներս են նայում. տեսնում են՝ ներսը պառավը նստած իրեն համար իլիկ է մանում։ Տունն էլ էնքան մաքուր սրբած, վեր քաղած, հենց իմանաս՝ մեջը հուրի-փերիներ էին ապրում, որ չգիտեն՝ աղբն ու փոշին ինչ բան է։ Էս ամենը տեսնում են, բայց իրենց աղջկանը չեն տեսնում։ Չկա։ Միառժամանակ էսպես մտիկ են անում, վերջը սիրտները պնդացնում են, լուսամուտը կամաց ծեծում են։ Պառավը կարծես թե հենց սրանց սպասելիս լիներ, տեղիցը վեր է կենում ու քաղցր ձեն տալի.
— Եկեք, ներս եկեք, ես ձեզ ճանաչում եմ։
Ներս են մտնում թե չէ՝ ասում է.
— Թագավորն ապրած կենա, դուք հո էսօր ստիպված չէիք լինիլ էսքան երկար ճանապարհ կտրելու, եթե երեք տարի առաջ ձեր սիրուն ու բարի աղջկանը, չգիտեմ ինչի համար, էնքան անիրավ կերպով դուրս չանեիք ձեր տանից։ Էն էլ էն աղջկանը, որ էնքան սիրում էր ձեզ։ Ասենք, դրանից նրան ոչ մի վնաս չհասավ։ Էս երեք տարին, ճշմարիտ է, նա սագ էր արածեցնում, բայց ոչ մի վատ բան չի սովորել ու իր մաքուր սիրտը պահել է անարատ։ Բայց դուք ձեր արժանի պատիժն առաք հենց էն ահուդողով, որով ապրում էիք էս երեք տարին։
Ապա մոտենում է կողքի դռանն ու կանչում.
— Դուրս արի, աղջիկ ջան։
Դուռը ետ է բացվում, մետաքսե զգեստը հագին հայտնվում է թագավորի աղջիկը, ոսկի մազերը արձակ թափված ուսերին ու թիկունքին, աչքերը՝ ցոլուն աստղեր, ու ինքը ամբողջ կարծես թե հրեշտակ էր, որ երկիր իջավ։
Դուրս է զալիս, վազում է, ընկնում հորն ու մոր վզովը ու սկսում է համբուրել։ Հերն ու մերը ուրախությունից լաց են լինում, իսկ երիտասարդ իշխանը մնում է ապշած կանգնած նրանց կողքին։ Աղջիկը նրան նկատում է թե չէ՝ ինքն էլ չի իմանում ինչու, կարմրում, կարմիր վարդ է կտրում։ Թագավորն ասում է.
— Աղջիկ ջան, իմ թագավորությունը արդեն բաժանել եմ, հիմի ի՞նչ տամ քեզ։
— Սրան ոչ մի բան չի հարկավոր,— աղջկա տեղակ պատասխանում է պառավը։— Ես ձեզ եմ նվիրում սրա էն արտասուքները, որ թափել է ձեզ համար. սրանք մաքուր մարգարիտներ են, ավելի մաքուր ու թանկ, քան էն մարգարիտները, որ հանում են ծովերից, և ավելի արժեն, քան ձեր ամբողջ թագավորությունը։ Իսկ իրեն, ինձ արած ծառայության համար, նվիրում եմ իմ տնակը։
Պառավի էս ասելն ու անհետանալը մին է լինում։ Մին էլ էն են տեսնում՝ տնակի պատերը ճռճռացին, նայում են՝ տնակը դարձել է մի շքեղ պալատ, թագավորավայել սեղանները բաց արած, բազմաթիվ ծառաները վազում են դեսուդեն, ու ճերմակազգեստ ջահել աղջիկներ շրջապատել են իրենց։
Դուրս է գալիս, որ պառավը ոչ թե մի չար կախարդ է եղել, այլ բարի ոգի։ Նա է տվել թագավորի աղջկանն էն շնորհքը, որ արտասուքները մարգարիտ դառնան, ու նա է նրան պահել դժբախտության օրերում։ Նա է պահել և էն բոլոր կախարդված ու դժբախտացած աղջիկներին, որ դարձել էին սագեր, այժմ նորից առան իրենց մարդկային կերպարանքը։ Վերջապես նա է առաջնորդել բարի երիտասարդ իշխանին դեպի թագավորի անմեղ հալածված աղջիկը։
Էս բոլորից հետո ամուսնանում են նրանք, մոռանում են իրենց անցկացրած ծանր օրերը և ապրում են ուրախ ու երջանիկ, բարի ոգու պարգևած էն գեղեցիկ պալատում, որ առաջ մի աղքատիկ տնակ էր։

Բրեմենյան երաժիշտներ

Մարդու մեկը մի էշ է ունենում: Տարիներ շարունակ էս էշը լիքը պարկեր է կրում ջրաղաց, էնտեղից էլ տուն, բայց մի օր էլ պառավում է ու չի կարողանում աշխատել:
Տերը մտածում է, որ անտեղի է կերակրում նրան, և էշը, երբ նկատում է, որ վատ են իր գործերը, վեր է կենում ու փախչում տիրոջ մոտից, որ Բրեմեն գնա: Մտածում է, թե էնտեղ կհաջողվի թափառաշրջիկ երաժիշտ դառնալ: Մի քիչ որ գնում է, ճանապարհին մի որսորդական շուն է հանդիպում: Լեզուն կախ գցած շունը ընկած է լինում գետնին, երևի շատ վազելուց հոգնած է լինում: -Ինչու՞ ես էդպես ծանր շնչում, քեռի Քուչի,- հարցնում է էշը: -Օ՜ֆ,- պատասխանում է շունը,- պառավել եմ, օր օրի ավելի եմ թուլանում, էլ չեմ կարողանում որսի գնալ, դրա համար էլ տերս որոշել է սպանել ինձ, բայց ես փախել եմ: Հիմա ո±նց եմ մի կտոր հաց վաստակելու:
— Գիտես ինչ,- ասում է էշը,- ես գնում եմ Բրեմեն, ուզում եմ թափառաշրջիկ երաժիշտ դառնամ, դու էլ արի, երաժիշտ կդառնաս: Ես վին եմ նվագում, դու էլ թմբուկ կզարկես: Շունը հաճույքով համաձայնում է, ու վեր են կենում միասին գնում: նում են, գնում, մեկ էլ հանդիպում են մի կատվի, որ տխուր նստել է ճամփեզրին, ամպի պես սևակնել: — Հը՞, փիսո Խաթուն, ինչո՞ւ ես տխուր, վատ բա՞ն է պատահել, հարցնում էշը: — Ինչպես չտխրեմ, երբ վերջս եկել է,- պատասխանում է կատուն,- պառավել եմ, ատամներս թափվել են, ժամանակն է, որ նստեմ վառարանին ու մռռամ, ոչ թե մուկ բռնեմ: Տիրուհիս ուզում էր ինձ ջուրը գցի, խեղդի, բայց ես փախա: Ի՞նչ խորհուրդ կտաս, ո՞ւր գնամ, ինչպե՞ս ապրեմ: -Մեզ հետ արի Բրեմեն, դու գիշերային համերգներ տալու վարպետ ես, թափառաշրջիկ երաժիշտ կդառնաս: Կատվին դուր է գալիս առաջարկությունը, միասին ճանապարհ են ընկնում: Մեր փախստականները, երբ անցնելիս են լինում մի բակի մոտով, տեսնում են դարպասի գլխին մի աքլոր է նստած ու կոկորդով մեկ ծուղրուղու է կանչում: — Ինչո՞ւ ես կոկորդ պատռում,- հարցնում է էշը:- Ի՞նչ է պատահել: — Լավ եղանակ է լինելու,- պատասխանում է աքլորը:- Էսօր աստվածածնի օրն է. նա լվացել է փոքրիկ Քրիստոսի շապիկը, ուզում է չորացնի: Միևնույն է, տիրուհիս խիղճ չունի. վաղը կիրակի է, առավոտյան հյուրեր են գալու, խոհարարուհուն պատվիրել են ապուր եփյել, էսօր երեկոյան գլուխս կտրելու են: Դրա համար էլ քանի դեռ կարող եմ, կանչում եմ: — Ահա թե ինչ, աքլորիկ, կարմիր­կատարիկ, արի մեզ հետ, Բրեմեն ենք գնում: Միևնույն է, մահից ավելի վատ բան չկա, դու լավ ձայն ունես, եթե միանաս մեզ, գործներս հաջող կգնա: Աքլորին դուր է գալիս առաջարկը, ու նրանք չորսով ճանապարհ են ընկնում: Բայց էդ օրը Բրեմեն չեն հասնում, երեկոյան մտնում են անտառ ու որոշում գիշերը մնալ էդտեղ: Էշն ու շունը պառկում են մեծ ծառի տակ, իսկ կատուն ու աքլորը նստում են ճյուղին: Աքլորը թառում է ծառի բարձր կատարին, որտեղ իր համար շատ ավելի ապահով է: Քնելուց առաջ նայում է շուրջն ու նրան թվում է, թե հեռվում լույս է երևում, ձայն է տալիս, թե մոտերքում տուն կա, լույսը երևում է: — Պետք է գնալ էդ տուն, էստեղ ապահով չի: Իսկ շունը մտածում է, որ մի քանի կտոր ոսկորն ու միսը չէր խանգարի իրեն, և վեր են կենում ու գնում դեպի լույսը: Շուտով նկատում են, որ լույսը գնալով պայծառանում է ու մեծանում: Երբ տեղ են հասնում, պարզվում է, որ դա ավազակների որջն է: Էշը, որ մեջների ամենաբարձրահասակն էր, մոտենում է պատուհանին ու ներս նայում: — Հը±, էշ ի՞նչ ես տեսնում,-հարցնում է աքլորը: — Տեսնում եմ` ճոխ սեղան է բացված, համեղ­համեղ ուտելիքներ ու խմիչքներ են դրված, ավազակներն էլ սեղանի շուրջը նստած` վայելում են: — Երևի մեզ համար էլ մի բան կճարվի,- ասում է աքլորը: — Այո, իհարկե, միայն թե կարողանանք էնտեղ ընկնել,- ասում է էշը: Ու գազանները նստած` տալիս են առնում, թե ինչպես անեն, որ ավազակներին փախցնեն: Վերջապես հնարը գտնում են: Որոշում են` էշը առջևի ոտքերը դնի պատուհանին, շունը բարձրանա նրա վրա, կատուն` շան վրա, իսկ աքլորը թող թռչի ու նստի կատվի գլխին: Էդպես էլ անում են: Պայմանական նշանը տալուն պես սկսում են աղմուկը. էշը խռնչում է, շունը` հաչում, կատուն` մլավում, իսկ աքլորը` երգում, ծուղրուղու կանչում: Հետո պատուհանից էնպես են ներս խուժում, որ ապակիները զնգզնգում են: Սոսկալի ձայնից վախեցած ավազակները վեր են թռչում տեղներից` կարծելով, թե ուրվական է հայտնվել, սարսափահար փախչում են անտառ: Էդ ժամանակ մեր չորս ընկերներն առոք­փառոք սեղան են նստում, ամեն մեկն ընտրում է իր սրտի ուզածը, սկսում քեֆ անել: Կուշտ ուտելուց հետո չորս երաժիշտները հանգցնում են լույսը, և ամեն մեկն իրեն հարմար գիշերելու տեղ է ընտրում: Էշը պառկում է գոմաղբի կույտի վրա, շունը` դռան ետևում, կատուն` վառարանի մոխրի մոտ, իսկ աքլորը` թառին ու, քանի որ երկար ճանապարհից հոգնած են լինում, անմիջապես քնում են: Երբ կեսգիշերն անց է կենում, ավազակներր հեռվից նկատում են, որ տանն այլևս լույս չի վառվում, կարծես թե ամեն ինչ խաղաղ է, սիրտ են առնում: Ավազակապետն ասում է. Վախենալու բան չկա,- և իր մարդկանցից մեկին ուղարկում` տեսնի ինչն ինչոց է: Սա տեսնում է` ամեն ինչ խաղաղ­հանգիստ է, մտնում է խոհանոց, որպեսզի լույսը վառի: Նրան թվում է, թե կատվի շողշողուն աչքերը այրվող ածուխներ են, կրակխառնիչը մոտեցնում է, որ խառնի ու վառի կրակը: Բայց կատուն կատակներ չի սիրում, թռչում է ուղիղ ավազակի երեսին, փշշացնում ու ճանկռոտում: Ավազակը վախենում է, ուզում է փախչել ետնամուտքից, շունն էլ հենց էդ դռան ետևն է լինում պառկած, վեր է թռչում, կծում նրա ոտքը: Ավազակը վազ է տալիս բակի միջով, գոմաղբի կույտի մոտով անցնելիս էշը քացի է տալիս. աքլորն էլ աղմուկից արթնանում է ու թառից ուժգին ծուղրուղու կանչում: Ավազակը գլխապատառ վազում է ընկերների մոտ, ասում. — 0՜, տանը մի սարսափելի վհուկ կար, էնպես փչեց երեսիս, ճանկռտեց իր երկար մագիլներով, քիչ մնաց ուշքս գնար, իսկ դռան մոտ դանակր ձեռքին մի մարդ էր կանգնած, անցնելիս կտրեց ոտքս, բակում էլ մի սև հրեշ կար, մահակով էնպես խփեց, որ շշմեցի, իսկ տանիքի գլխին, դատավորը նստած` գոռում էր. «Էստեղ բերեք գողին»: Հազիվ կարողացա փախչել: էդ օրվանից հետո ավազակները վախենում են ու այլևս չեն վերադառնում, իսկ Բրեմենի չորս երաժիշտներին տունն էնքան է դուր գալիս, որ էլ չեն ուզում հեռանալ: Էս հեքիաթը ամենավերջին պատմողը ամեն ինչ իր աչքով է տեսել:

Տարբեր եքիաթներ

ԱՆԽԵԼՔ ՄԱՐԴԸ

Ժամանակով մի աղքատ մարդ կար. որքան աշխատում էր, որքան չարչարվում էր, դարձյալ միևնույն աղքատն էր մնում:

Հուսահատված, մի օր նա վեր կացավ, թե` պետք է գնամ գտնեմ աստծուն, տեսնեմ ես երբ պետք է պրծնեմ այս աղքատությունից, ու ինձ համար մի բան խնդրեմ:

Ճանապարհին մի գայլ պատահեց.

– Առաջ բարի, մարդ-ախպեր, ո՞ւր ես գնում, – հարցրեց գայլը:

– Գնում եմ աստծու մոտ, – պատասխանեց աղքատը, – դարդ ունեմ ասելու:

– Դե որ գնաս աստծու մոտ, – խնդրեց գայլը, – ասա մի սոված գայլ կա, գիշեր-ցերեկ ման է գալիս սար ու ձոր, ուտելու բան չի գտնում, ասա՜ մինչև ե՞րբ պետք է սոված մնա. որ ստեղծել ես` ինչո՞ւ չես կերակուր հասցնում:

– Լա՜վ, – ասաց մարդն ու շարունակեց ճանապարհը:

Շատ գնաց թե քիչ, պատահեց մի սիրուն աղջկա:

– Ո՞ւր ես գնում, ախպեր, – հարցրեց աղջիկը:

– Գնում եմ աստծու մոտ:

– Երբ որ աստծուն տեսնես, – աղաչեց սիրուն աղջիկը, – ասա այսպիսի մի աղջիկ կա` ջահել, առողջ, հարուստ – բայց չի կարողանում ուրախանալ, բախտավոր զգալ իրան – ինչ պիտի լինի նրա ճարը:

– Կասեմ. – խոստացավ ճամփորդն ու գնաց. պատահեց մի ծառի, որ թեև ջրափին էր կանգնած, բայց չոր էր:

– Ո՞ւր ես գնում, ա՛յ ճամփորդ, – հարցրեց չոր ծառը:

– Գնում եմ աստծու մոտ:

– Դե կանգնի՛ր, մի երկու խոսք էլ ես ապսպրեմ, – խնդրեց չոր ծառը, – աստծուն կասես, այս ի՞նչ բան է. բուսել եմ այս պարզ ջրի ափին, բայց ամառ-ձմեռ չոր եմ մնում. ե՞րբ պետք է ես էլ կանաչեմ:

Այս էլ լսեց աղքատն ու շարունակեց ճանապարհը:

Այնքան գնաց, մինչև գտավ աստծուն: Մի բարձր ժայռի տակ, մեջքը ժայռին դեմ տված, ալևոր մարդու կերպարանքով նստած էր աստվածը:

– Բարի օր, – ասաց աղքատն ու կանգնեց աստծու առաջին:

– Բարով եկար, – պատասխանեց աստված, – ի՞նչ ես ուզում:

– Էն եմ ուզում, որ ամեն մարդի էլ հավասար աչքով մտիկ անես, մեկին ավար չանես, մյուսին խավար. ես այնքան տանջվում, աշխատում եմ, էլ չեմ կարողանում կուշտ փորով հաց գտնեմ, իսկ շատերը, որ իմ կեսի չափ էլ չեն աշխատում, հարուստ ու հանգիստ ապրում էն:

– Դե գնա, հիմի կհարստանաս, քո բախտը տվեցի, գնա վայելի՛ր, – ասաց աստված:

– Էլ բան ունեմ ասելու, տե՛ր, – ասաց աղքատն ու պատմեց սոված գայլի, սիրուն աղջկա ու չոր ծառի ապսպրանքը:

Աստված բոլորի պատասխանը տվեց, և աղքատը շնորհակալություն արավ ու հեռացավ:

Վերադարձին պատահեց չոր ծառին:

– Ինձ համար ի՞նչ ասաց աստված, – հարցրեց չոր ծառը:

Ասաց, քո տակին ոսկի կա. մինչև այդ ոսկին չհանեն, որ արմատներդ հողին հասնի, դու չես կանաչիլ, – պատմեց մարդը:

Էլ ո՞ւր ես գնում. արի՜ ոսկին հանիր էլի, համ քեզ օգուտ կլինի, համ ինձ, դու կհարստանաս, ես էլ կկանաչեմ:

– Չէ՛, ես ժամանակ չունեմ, շտապում եմ, – պատասխանեց աղքատը, – աստված ինձ բախտ տվեց, ես շուտով պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ, – ասաց ու գնաց:

Հետո սիրուն աղջիկը պատահեց ու ճամփորդի առաջը կտրեց.

– Ի՞նչ լուր բերիր ինձ համար:

– Աստված ասաց` դու պիտի քեզ համար մի մտերիմ կյանքի ընկեր գտնես, այն ժամանակ էլ տխուր չես լինիլ, ուրախ ու երջանիկ կլինես:

– Դե որ այդպես է, արի՜ դու եղիր իմ կյանքի մտերիմ ընկերը, – թախանձեց աղջիկը ճամփորդին:

– Չէ՛, ես քեզ ընկերակցելու ժամանակ չունեմ, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ, – ասաց աղքատն ու հեռացավ:

ճանապարհին սպասում էր սոված գայլը, հեռվից հենց որ տեսավ ճամփորդին, վազեց առաջը կտրեց:

– Հը, աստված ի՞նչ ասաց:

– Ախպեր, աստծու մոտ գնալիս քեզանից հետո մի սիրուն աղջիկ ու մի չոր ծառ էլ պատահեցին. աղջիկն ապսպրեց, թե ինչու ինքը չի կարողանում ուրախանալ, ծառն էլ թե` ինչո՞ւ է գարուն-ամառ չոր: Աստծուն պատմեցի, ասաց. – աղջկանն ասա իրան համար մի կյանքի ընկեր գտնի–կբախտավորվի, ծառին էլ ասա` քո տակին ոսկի կա, պետք է այդ ոսկին հանեն, արմատներդ հողին հասնեն, որ կանաչես: Եկա իրանց պատմեցի աստծու խոսքերը, ծառն ասաց, դե արի, հանիր ոսկին տար, աղջիկն էլ թե` ես հենց քեզ եմ ընտրում ինձ ընկեր: Ասացի, չէ՛, ախպեր, չեմ կարող, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ:

– Իսկ ինձ համար ի՜նչ ասաց աստված, – հարցրեց սոված գայլը

– Քեզ համար էլ ասաց` սոված ման կգաս, մինչև մի անխելք մարդ կգտնես, կուտես, կկշտանաս:

– Էլ քեզանից անխելք մարդ ո՞րտեղից գտնեմ, որ ուտեմ, – ասաց գայլն ու կերավ անխելք աղքատին:

ՊՈՉԱՏ ԱՂՎԵՍԸ

Լինում է, չի լինում մի պառավ: Էս պառավն իր էծը կթում է, կաթը վեր է դնում, գնում է ցախ ու փետ բերի, որ կրակ անի, կաթն եփի:

Մի աղվես գալիս է, գլուխը կախում կաթի ամանը, ուտում:

Պառավը վրա է հասնում, ցաքատով տալիս է, աղվեսի պոչը կտրում:

Պոչատ աղվեսը փախչում է, գնում է մի քարի վրա կանգնում է ու էսպես խնդրում.

– Տատիկ, տատիկ, պոչս տուր, կցեմ, կցմըցեմ, գնամ ըկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էի:

Պառավն ասում է.

– Դե գնա իմ կաթը բեր:

Աղվեսը գնում է կովի մոտ:

– Կովիկ, կովիկ, կա՜թ տուր ինձ, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմըցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, ոը ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր:

Կովն ասում է.

– Դե գնա ինձ համար խոտ բեր: Աղվեսը գնում է արտի մոտ:

Արտիկ, արտիկ, խո՜տ տուր ինձ, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կըցմըցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն` պոչատ աղվես, ո՞րտեղ էիր:

Արտն ասում է.

– Դե գնա ինձ համար ջուր բեր:

Աղվեսը գնում է աղբյուրի մոտ:

– Աղբյուր, աղբյուր, ջո՜ւր տուր ինձ, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմըցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն` պոչատ աղվես, ո՞րտեղ էիր:

Աղբյուրն ասում է.

– Դե գնա կուժ բեր:

Աղվեսը գնում է աղջկա մոտ:

– Աղջիկ, աղջիկ, կուժդ տար, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմըցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն` պոչատ աղվես, ո՞րտեղ էիր:

Աղջիկն ասում է.

– Դե գնա ուլունք բեր ինձ համար:

Աղվեսը գնում է չարչու մոտ:

– Չարչի, չարչի, ուլո՜ւնք տար, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկը ինձ կուժ տա, կուժը տանեմ, աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա. ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմըցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն` պոչատ աղվես, ո՞րտեղ էիր:

Չարչին ասում է.

– Դե գնա ինձ համար ձու բեր:

Աղվեսը գնում է հավի մոտ:

– Հավիկ, հավիկ, ձու-ձու տուր, ձու-ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկն ինձ կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա. ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա. կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմըցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն` պոչատ աղվես, ո՞րտեղ էիր:

Հավն ասում է.

– Դե գնա ինձ համար կուտ բեր:

Աղվեսը գնում է կալվորի մոտ:

– Կալվոր, կալվոր, կո՜ւտ տուր ինձ, կուտը տանեմ հավին տամ, հավը ինձ ձու տա, ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկն ինձ կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմըցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն` պոչատ աղվես, ո՞րտեղ էիր:

Կալվորի մեղքը գալիս է. մի բուռ կուտ է տալիս: Աղվեսը կուտը տանում է հավին, հավը ձու է տալի, ձուն տանում է չարչուն, չարչին ուլունք է տալի, ուլունքը տանում է աղջկան, աղջիկը կուժ է տալի, կուժը տանում է աղբյուրին, աղբյուրը ջուր է տալի, ջուրը տանում է արտին, արտը խոտ է տալի, խոտը տանում է կովին, կովը կաթ է տալի, կաթը տանում է տալի պառավին, պառավը պոչը տալիս է իրեն, կցում է, կցմըցում, վազում է գնում, իր ընկերներին հասնում:

ՈԻԼԻԿԸ

Խոր անտառում մի այծ է լինում: Ունենում է մի գեղեցիկ ուլ:

Ուլին ամեն օր թողնում է տանը, ինքը գնում է արոտ անելու: Արածում է ու իրիկունը կուրծքը լիքը տուն է գալի: Տուն է գալի, դուռը զարկում ու մկըկում, էսպես կանչում.
Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ,
Ման եմ եկել սարե սար,
Կաթն եմ արել քեզ համար
Դռնակը բա՜ց, ներս գամ ես,
Անուշ-անուշ ծիծ տամ քեզ.
Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ:

Ուլիկն իսկույն վեր է թռչում, դուռը բաց անում: Մայրը ծիծ է տալի նրան ու կրկին գնում արոտ:

Էս բոլորը թաքուն տեսնում է գայլը: Մի իրիկուն այծից առաջ գալիս է, դուռը զարկում ու իր հաստ ձայնով կանչում.
Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ,
Ման եմ եկել սարե սար,
Կաթն եմ արել քեզ համար,
Դռնակը բա՜ց, ներս գամ ես,
Անուշ-անուշ ծիծ տամ քեզ.
Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ:

Ուլիկը լսում է, լսում ու պատասխանում.

«Էդ ո՞վ ես դու, չեմ ճանաչում: Իմ մայրը էդպես չի կանչում: Նա քաղցր ու բարակ ձայն ունի: Քու ձայնը կոշտ է ու կոպիտ: Դուռը բաց չե՛մ անի… Գնա՛… Չեմ ուզում քեզ…»

Ու գայլը հեռանում է, գնում:

Գալիս է մայրը, դուռը ծեծում.
Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ,
Ման եմ եկել սարե սար,
Կաթն եմ արել քեզ համար,
Դռնակը բա՛ց, ներս գամ ես,
Անուշ-անուշ ծիծ տամ քեզ.
Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ:

Ուլիկը դուռը բաց է անում, ծիծ է ուտում ու մորը պատմում.

– Գիտես, մայրի՜կ, ինչ եղավ: Մի քիչ առաջ մինը եկավ, դուռը զարկեց ու կանչում էր.
Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ:

Ասում էր` դուռը բա՜ց արա: Էնպես հաստ ձայն ունե՛ր: Էնպե՛ս վախե՛ցա, էնպե՛ս վախե՛ցա… Դուռը բաց չարի, ասի`չեմ ուզում, գնա՛…

– Պա՜, պա՜, պա՜, պա՜, Սևուկ ջան, ի՛նչ լավ է եղել, որ բաց չես արել, – ասավ վախեցած մայրը: – Էդ գայլն է եղել. եկել է, որ քեզ ուտի: Մյուս անգամ էլ որ գա, բաց չանես. ասա` գնա՛, թե չէ իմ մայրը քեզ կսպանի իր սուր պոզերով:

ԾԻՏԸ

Լինում է, չի լինում մի ծիտ:

Մի անգամ էս ծտի ոտը փուշ է մտնում: Դես է թռչում, դեն է թռչում, տեսնում է` մի պառավ փետի է ման գալի, թոնիր վառի, հաց թխի: Ասում է.

– Նանի ջան, նանի, ոտիս փուշը հանի, թոնիրդ վառի, ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ:

Պառավը փուշը հանում է, թոնիրը վառում:

Ծիտը գնում է, ետ գալի, թե` իմ փուշը ետ տուր ինձ:

Պառավն ասում է.

– Փուշը թոնիրն եմ գցել:

Ծիտը կանգնում է, թե`

– Իմ փուշը տուր, թե չէ դես թռչեմ, դեն թռչեմ, լոշիկդ առնեմ, դուրս կթռչեմ:

Պառավը մի լոշ է տալի: Ծիտը լոշն առնում է թռչում:

Գնում է տեսնում` մի հովիվ անհաց կաթն է ուտում: Ասում է.

– Հովիվ ախպեր, կաթն ինչո՞ւ ես անհաց ուտում: Ա՛յ լոշը ա՜ռ, կաթնի մեջ բրդի՜, կե՜ր, ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ:

Գնում է, ետ գալի, թե` լոշս տուր:

Հովիվն ասում է.

– Կերա:

– Չէ՛, – ասում է, – իմ լոշը տուր, թե չէ դես թռչեմ, դեն թռչեմ, գառնիկդ առնեմ, դուրս թռչեմ:

Հովիվը ճարահատած մի գառն է տալի: Առնում է թռչում:

Գնում է տեսնում` մի տեղ հարսանիք են անում, մսացու չունեն, որ մորթեն:

Ասում է. – Ի՞նչ եք մոլորել: Ա՜յ, իմ գառն առեք, մորթեցեք, քեֆ արեք: Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ:

Գնում է, ետ գալի, թե` իմ գառը տվեք:

Ասում են. – Մորթել ենք կերել, ո՞րտեղից տանք:

Նա կանգնում է, թե` չէ, իմ գառը տալիս եք` տվեք, թե չէ` դես թռչեմ, դեն թռչեմ, հարսին առնեմ, դուրս թռչեմ:

Ու հարսին առնում է թոչում:

Գնում է, գնում. գնում է տեսնում` մի աշուղ մի ճամփով գնում է:

Ասում է. – Աշուղ ախպեր, առ էս հարսին պահի քեզ մոտ: Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ:

Գնում է, ետ գալի աշուղի առաջը կտրում, թե` իմ հարսը ինձ տուր:

Աշուղը ասում է. – Հարսը գնաց իրենց տուն:

Սա թե` չէ, իմ հարսը տուր, թե չէ` դես թռչեմ, դեն թռչեմ, սազիկդ առնեմ դուրս թռչեմ:

Աշուղը սազը տալիս է իրեն:

Սազն առնում է, ուսը գցում, թռչում, մի տեղ նստում է, սկսում է ածել ու ճըտվըտալով երգել.
Ծընգլը, մընգլը,
Փուշիկ տվի, լոշիկ առա,
Լոշիկ տվի, գառնիկ առա,
Գառնիկ տվի, հարսիկ առա,
Հարսիկ տվի, սագիկ առա,
Սագիկ առա, աշուղ դառա,
Ծընգլը, մընգլը,
Ծի՛վ, ծի՛վ:

Մին էլ հանկարծ սազը վեր ընկավ ջարդվեց, ծիտը թռավ գնաց, հեքիաթն էլ վերջացավ:

ՃԱՄՓՈՐԴՆԵՐ

Աքլորը մի օր կտուրը բարձրացավ, որ աշխարհք տեսնի: Վիզը ձգեց, երկարացրեց, բայց բան չտեսավ. դիմացի սարը խանգարում էր:

– Քուչի՛ ախպեր, կարելի է դու գիտենաս, էն սարի ետևն ի՞նչ կա, – հարցրեց վերևից բակում պառկած շանը:

– Ես էլ չգիտեմ, – պատասխանեց Քուչին:

– Հապա մինչև ե՞րբ պետք է այսպես մնանք. արի՛ գնանք մի տեսնենք` աշխարհումս ինչ կա, ինչ չկա:

Շունն էլ համաձայնեց: Խոսքը մին արին ու փախան:

Գնացին, գնացին, իրիկունը հասան մի անտառ: Գիշերը մնացին էնտեղ: Շունը պառկեց մի թփի տակ, իսկ աքլորը բարձրացավ մոտիկ ծառին, քնեցին:

Լուսադեմին աքլորը կանչեց` ծուղրուղո՛ւ:

Մի աղվես լսեց աքլորի ձայնը:

– Վա՜հ, սա ո՞րտեղից դուրս եկավ, ա՛յ լավ նախաճաշիկ, – մտածեց աղվեսը ու վազեց:

– Բարի՛ լուս, սանահեր աքլոր: Ի՞նչ ես շինում էս կողմերը:

– Գնում ենք աշխարհ տեսնելու, – պատասխանեց աքլորը:

– Օ՛, ինչ լավ բան եք մտածել, – խոսեց աղվեսը: – Քանի ժամանակ է ես էլ մի կարգին ընկերի եմ ման գալի: Ինչ լավ էր` պատահեցինք: Դե՛, ցած արի, որ չուշանանք:

– Ես համաձայն եմ, – ասավ աքլորը. – տես, թե ընկերս էլ համաձա՞յն է, ցած գամ` գնանք:

– Ո՞րտեղ է ընկերդ:

– Էն թփի տակին:

«Սրա ընկերն էլ երևի իր նման մի աքլոր կլինի. էս էլ իմ ճաշը», – մտածեց աղվեսը ու վազեց թփի կողմը: Հանկարծ որ շունը դուրս եկավ, աղվեսը, պո՜ւկ, փախավ, ո՜նց փախավ:

– Կա՛ց, աղվե՜ս ախպեր, մի՛ վռազի, մենք էլ ենք գալի, էդպես ընկեր չի լինի, – ծառի գլխից ձայն էր տալիս աքլորը:

ԿԱՑԻՆ ԱԽՊԵՐ

Մի մարդ գնաց հեռու երկիր աշխատանք անելու: Ընկավ մի գյուղ: Տեսավ` այս գյուղի մարդիկ ձեռով են փայտ կոտրատում:

– Ախտե՛ր, ասավ, ինչո՞ւ եք ձեռով փայտ անում, մի՞թե կացին չունեք:

– Կացինն ի՞նչ բան է, – հարցրին գյուղացիք:

Մարդը իր կացինը գոտկից հանեց, փայտը ջարդեց, մանրեց, դարսեց մյուս կողմը: Գյուղացիք այս որ տեսան, վազեցին գյուղամեջ ձայն տվին իրար.

– Տո՛, եկե՛ք, տեսե՛ք, կացին ախպերը ինչ արավ:

Գյուղացիք հավաքվեցին կացնի տիրոջ գլխին, խնդրեցին, աղաչեցին, շատ ապրանք տվին ու կացինը ձեռիցն առան:

Կացինը առան, որ հերթով կոտորեն իրենց փայտը:

Առաջին օրը տանուտերը տարավ: Կացինը վրա բերավ թե չէ` ոտը կտրեց: Գոռալով ընկավ գյուղամեջ:

– Տո՛, եկե՜ք, եկե՜ք, կացին ախպերը կատաղել է, ոտս կծեց:

Գյուղացիք եկան, հավաքվեցին, փայտերն առան, սկսեցին կացնին ծեծել: Ծեծեցին, տեսան` բան չդառավ, փայտերը կիտեցին վրան, կրակեցին:

Բոցը բարձրացավ, չորս կողմը բռնեց: Երբ կրակն իջավ, եկան բաց արին, տեսան` կացինը կարմրել է: Գոռացին.

– Վա՜յ, տղե՛ք, կացին ախպերը բարկացել է, տեսե՛ք` ոնց է կարմրել. որտեղ որ է, մեր գլխին մի փորձանք կբերի: Ի՞նչ անենք:

Մտածեցին, մտածեցին, ու վճռեցին տանեն բանտը գցեն:

Տարան գցեցին տանուտերի մարագը: Մարագը լիքը դարման էր. գցեցին թե չէ` կրակն առավ, բոցը երկինք բարձրացավ:

Գյուղացիք սարսափած վազեցին տիրոջ ետևից թե` «Ե՛կ, աստծու սիրուն, կացին ախպորը բան հասկացրու»:

ՍՈՒՏԱՍԱՆԸ

Լինում է, չի լինում մի թագավոր: Էս թագավորը իր երկրումը հայտնում է.

«Ով էնպես սուտ ասի, որ ես ասեմ` սուտ է, իմ թագավորության կեսը կտամ նրան»:

Գալիս է մի հովիվ: Ասում է.

– Թագավորն ապրած կենա, իմ հերը մի դագանակ ուներ, որ էստեղից մեկնում էր, երկնքում աստղերը խառնում:

– Կպատահի՛, – պատասխանում է թագավորը: – Իմ պապն էլ մի չիբուխ ուներ. մի ծերը բերանին էր դնում, մյուս ծերը մեկնում, արեգակիցը վառում:

Ստախոսը գլուխը քորելով դուրս է գնում:

Գալիս է մի դերձակ: Ասում է.

– Ներողությո՜ւն, թագավոր, ես վաղ պիտի գայի, ուշացա: Երեկ շատ անձրև եկավ, կայծակները տրաքեցին, երկինքը պատռվեց, գնացել էի կարկատելու:

– Հա՜, լավ ես արել, – ասում է թագավորը, – բայց լավ չէիր կարկատել. էս առավոտ էլ մի քիչ անձրև թափվեց:

Սա էլ է դուրս գնում:

Ներս է մտնում մի աղքատ գյուղացի, կոտը կռնատակին: – Դո՞ւ ինչ ես ուզում, ա՛յ մարդ, – հարցնում է թագավորը:

– Ինձ մի կոտ ոսկի ես պարտ, եկել եմ տանեմ:

– Մի կոտ ոսկի՞, – զարմանում է թագավորը: – Սո՛ւտ ես ասում, ես քեզ ոսկի չեմ պարտ:

– Թե որ սուտ եմ ասում, թագավորությանդ կեսը տուր:

– Չէ՛, չէ՛, ճշմարիտ ես ասում, – խոսքը փոխում է թագավորը:

Ճշմարիտ եմ ասում` մի կոտ ոսկին տուր:

ՉԱԽՉԱԽ ԹԱԳԱՎՈՐԸ

Լինում է, չի լինում մի աղքատ ջաղացպան:

Մի պատռված քուրք հագին, մի ալրոտ փոստալ գլխին ապրելիս է լինում գետի ափին, իր կիսավեր ջաղացում: Ունենում է մի մոխրոտ բաղաճ ու մի կտոր պանիր:

Մի օր գնում է, որ ջաղացի ջուրը թողնի, գալիս է տեսնում պանիրը չկա:

Մին էլ գնում է ջուրը կապի, գալիս է տեսնում` բաղաճը չկա:

Էս ո՞վ կլինի, ո՞վ չի լինի: Մտածում է, մտածում ու ջաղացի շեմքում թակարդ է լարում: Առավոտը վեր է կենում, տեսնում մի աղվես է ընկել մեջը:

– Հը՞, գող անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղաճը հա՞. կաց` հիմի ես քեզ պանիր ցույց տամ: – Ասում է ջաղացպանն ու լինգը վերցնում է, որ աղվեսին սպանի:

Աղվեսը աղաչանք-պաղատանք է անում: – Ինձ մի սպանի, – ասում է, – մի կտոր պանիրն ինչ է, որ դրա համար ինձ սպանում ես: Կենդանի բաց թող, ես քեզ շատ լավություն կանեմ:

Ջաղացպանն էլ լսում է, կենդանի բաց է թողնում:

Էս աղվեսը գնում է, էդ երկրի թագավորի աղբանոցում ման է գալի, ման, մի ոսկի է գտնում: Վազ է տալի թագավորի մոտ:

– Թագավորն ապրած կենա, ձեր կոտը մի տվեք: Չախչախ թագավորը մի քիչ ոսկի ունի, չափենք, ետ կբերենք:

– Չախչախ թագավորն ո՞վ է, – զարմացած հարցնում է թագավորը:

– Դու դեռ չես ճանաչում, – պատասխանում է աղվեսը: – Չախչախը մի շատ հարուստ թագավոր է, ես էլ նրա վեզիրն եմ: Կոտը տուր, տանենք ոսկին չափենք, հետո կճանաչես:

Կոտը առնում է տանում, աղբանոցում գտած ոսկին ամրացնում կոտի ճեղքում, իրիկունը ետ բերում, տալիս: – Օֆ, – ասում է, – զոռով չափեցինք:

– Մի՞թե ճշմարիտ սրանք կոտով ոսկի են չափել, – մտածում է թագավորը: Կոտը թափ է տալիս, զրնգալեն մի ոսկի է վեր ընկնում:

Մյուս օրը աղվեսը ետ է գալիս, թե` Չախչախ թագավորը մի քիչ ակն ու մարգարիտ ունի. ձեր կոտը տվեք, չափենք կբերենք:

Կոտն առնում է տանում: Մի մարգարիտ է գտնում. կոխում է կոտի արանքը, էլ ետ իրիկունը ետ բերում:

– Օֆ, – ասում է, – մեռանք, մինչև չափեցինք:

Թագավորը կոտը թափ է տալի, մարգարիտը դուրս է թռչում: Մնում է զարմացած, թե էս Չախչախ թագավորն ինչքան հարուստ պետք է լինի, որ ոսկին, ակն ու մարգարիտը կոտով է չափում:

Անց է կենում մի քանի օր: Մի օր էլ աղվեսը գալիս է թագավորի մոտ խնամախոս, թե` Չախչախ թագավորը պետք է ամուսնանա, քու աղջիկն ուզում է:

Թագավորն ուրախանում, աշխարհքով մին է լինում:

– Դե գնացեք, ասում է, շուտ արեք, հարսանիքի պատրաստություն տեսեք:

Թագավորի պալատում իրար են անցնում, հարսանիքի պատրաստություն են տեսնում, իսկ աղվեսը ջաղացն է վազում:

Վազում է ջաղացպանին աչքալուս տալի, թե` հապա թագավորի աղջիկը քեզ համար ուզել եմ: Պատրաստ կաց, որ գնանք հարսանիք անենք:

– Վա՜յ, քու տունը քանդվի, այ աղվես. էդ ի՞նչ ես արել, – ասում է վախեցած ջաղացպանը: – Ես ով, թագավորի աղջիկը ով: Ոչ ապրուստ ունեմ, ոչ տուն ու տեղ, ոչ մի ձեռք շոր… Հիմի ես ի՞նչ անեմ…

– Դու մի վախենա, ես ամեն բան կանեմ, – հանգստացնում է աղվեսն ու ետ վազում թագավորի մոտ:

Վազելով ընկնում է պալատը: – Հայ-հարա՛յ, Չախչախ թագավորը մեծ հանդեսով գալիս էր, որ պսակվի: Ճամփին թշնամի զորքերը հանկարծ վրա տվին, մարդկանց կոտորեցին, ամեն բան տարան: Ինքը ազատվեց փախավ: Ձորում մի ջաղաց կա, եկել է մեջը մտել: Ինձ ուղարկեց, որ գամ իմաց անեմ, շոր տանեմ, ձի տանեմ, գա պսակվի, շուտով գնա իր թշնամիներից վրեժն առնի:

Թագավորը իսկույն ամեն բան պատրաստում է, տալիս աղվեսին, հետն էլ շատ ձիավորներ է դնում, որ պատվով ու փառքով իր փեսին պալատ բերեն:

Գալիս են հանդեսով ջաղացի դռանը կանգնում: Ջաղացպանի քուրքը հանում, թագավորի շորերը հագցնում, նստեցնում են նժույգ ձիուն: Շրջապատված մեծամեծներով, առջևից` ձիավորներ, ետևից` ձիավորներ – էսպես հանդեսով բերում են թագավորի պալատը: Իր օրում պալատ չտեսած ջաղացպա՜ն – շշկլված, բերանը բաց մին չորս կողմն է նայում, մին հագի շորերին է նայում, խլշկուռում ու զարմանում:

– Էս ինչո՞ւ չտեսի նման դես ու դեն է նայում, աղվես ախպեր, – հարցնում է թագավորը: – Կարծես տուն չլինի տեսած, շոր չլինի հագած:

– Չէ, դրանից չի, – պատասխանում է աղվեսը: – Նայում է ու համեմատում իր ունեցածի հետ, թե իր ունեցածը որտե՜ղ, էս որտեղ…

Նստում են ճաշի: Տեսակ-տեսակ կերակուրներ են բերում: Ջաղացպանը չի իմանում՝ որին ձեռք տա կամ ինչպես ուտի:

– Ինչո՞ւ չի ուտում, աղվես ախպեր, – հարցնում է թագավորը:

– Գալու ժամանակ ճամփին որ կողոպտեցին, նրա համար միտք է անում: Չեք կարող երևակայել, տեր թագավոր, թե ինչքան բան տարան և վերջապես ինչ անպատվություն էր էդ մեր թագավորի համար: Ի՞նչպես հաց ուտի, – պատասխանում է աղվեսը հառաչելով:

– Բան չկա, դարդ մի անի, սիրելի փեսա, աշխարհք է, էդպես էլ կպատահի, – խնդրում է թագավորը: – Այժմ հարսանիք է, ուրախանանք, քեֆ անենք:

Ու քեֆ են անում, ուտում, խմում, ածում, պար գալի. յոթն օր, յոթ գիշեր հարսանիք անում: Աղվեսն էլ դառնում է քավոր:

Հարսանիքից հետո թագավորը իր աղջկակ մեծ բաժինք է տալի ու հանդեսով ճամփա դնում Չախչախ թագավորի հետ:

– Կացե՛ք, ես առաջ գնամ տունը պատրաստեմ, դուք իմ ետևից եկեք, – ասում է քավոր աղվեսը ու վազ տալի:

Վազ է տալի վազ, տեսնում է մի դաշտում մեծ նախիր է արածում:

– Էս ո՞ւմ նախիրն է: Ասում են. – Շահ– Մարինը:

– Պա, Շահ-Մարի անունը էլ չտաք, որ թագավորը նրա վրա բարկացել է, զորքով իմ ետևից գալիս է. ով նրա անունը տվավ` գլուխը կտրել կտա: Որ հարցնի թե ումն է, ասեք՝ Չախչախ թագավորինը. թե չէ` վայն եկել է ձեզ տարել:

Վազ է տալի վազ, տեսնում է ոչխարի հոտը սարերը բռնել է:

– Էս ո՞ւմն է:

– Շահ-Մարինը:

Հովիվներին էլ նույնն է ասում:

Վազ է տալի վազ, տեսնում է ընդարձակ արտեր, հնձվորները միջին հնձում են:

– Էս ո՞ւմ արտերն են:

– Շահ-Մարինը:

Հնձվորներին էլ նույնն է պատվիրում: Վազ է տալի վազ, տեսնում է անվերջ խոտհարքներ:

– Էս ո՞ւմն են:

– Շահ-Մարինը:

Խոտ հարողներին էլ նույնն է ասում: Հասնում է Շահ-Մարի պալատին:

– Շահ-Մար, ա Շահ-Մա՜ր, – գոռում է հեռվից վազելով: – Քու տունը չքանդվի, միամիտ նստել ես: Թագավորը քեզ վրա բարկացել է, մեծ զորքով գալիս է, որ քեզ սպանի, տուն ու տեղդ քանդի, տակնուվրա անի, ունեցած-չունեցածդ էլ թագավորական գրի: Մի անգամ քեզ մոտ մի վառիկ եմ կերել. էն աղուհացը դեռ չեմ մոռացել: Վազեցի, եկա, որ քեզ իմացնեմ: Շուտ արա, գլխիդ ճարը տես, քանի չի եկել:

– Ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ, – հարցնում է սարսափած Շահ–Մարը ու տեսնում է, որ ճշմարիտ, հեռվից փոշի բարձրացնելով գալիս է թագավորը:

– Փախի՛, շուտով ձի նստի փախի, էս երկրից կորի, էլ ետ չնայես:

Շահ-Մարը իսկույն նստում է իր լավ ձին ու փախչում էդ երկրից:

Աղվեսի ետևից գալիս են հարսանքավորները: Գալիս են զուռնով, թմբուկով, երգով, զորքով, հրացան արձակելով ու աղմուկով:

Գալիս են Չախչախ թագավորն ու իր կինը ոսկեզօծ կառքի մեջ, նրանց առջևից ու ետևից անհամար ձիավորներ:

Հասնում են մի դաշտի: Տեսնում են մեծ նախիր է արածում:

– Էս ո՞ւմ նախիրն է, – հարցնում են ձիավորները:

– Չախչախ թագավորինը, – պատասխանում են նախրապաները:

Անց են կենում: Հասնում են սարերին: Տեսնում են ոչխարի սիպտակ հոտը սարերը բռնել է:

– Էս ո՞ւմն է, – հարցնում են ձիավորները:

– Չախչախ թագավորինը, – պատասխանում են հովիվները:

Անց են կենում: Հասնում են ընդարձակ արտերի:

– Էս ո՞ւմ արտերն են:

– Չախչախ թագավորինը: Հասնում են խոտհարքներին:

– Էս ո՞ւմն են:

– Չախչախ թագավորինը:

Ամենքը մնացել են զարմացած, Չախչախ թագավորն ինքն էլ քիչ է մնում խելքը թռցնի:

Էսպեսով Աղվեսի ետևից գալիս են, հասնում Շահ-Մարի պալատներին:

Քավոր Աղվեսն էնտեղ արդեն տեր է դառել, կարգադրություններ է անում: Ընդունում է խնամիներին ու նորից սկսում են քեֆը:

Յոթն օր, յոթ գիշեր էլ էստեղ են քեֆ անում, ու խնամիները վերադառնում են իրենց տեղը:

Չախչախ թագավորը, իր կինն ու քավոր Աղվեսը ապրում են Շահ-Մարի պալատներում:

Իսկ թագավորից վախեցած Շահ-Մարը մինչև էսօր էլ դեռ գնում է:

Զատկածեսը իմ ընտանիքում

Մենք Սուրբ զատիկից մեկ օր առաջ գնացել Էինք իմ տատիկի տուն այտեղ մենք ձվիկներով խաղացինք հետո մնացած ձվիկները ներկեցինք ։ Մենք զատիկից երկու օր առաջ Երևանից գնացինք իմ ծննդավայր Գյումրի։ Մենք զատիկից մեկ օր առաջ ներկեցինք ձվիկները մենք տարբեր ձևեր Էնք ներկել շատ-շատ գեղեցիկ էր ստացվել ինձ և իմ ընտանիքին շատ-շատ դուր եկավ։ Մենք սուրբ զատիկից առաջ գնացել էինք եկեղեցի օրնած լավաշ ենք կերել, մոմ էնք վառել, շատ սուրբ խաչն եինք համբուրել օրնած կարագ ենք տարել տուն, օրնած մոմ ենք վերձրել։ Մենք նայև տեսանք եկեղեցու սրբանկարները։ Հետո մենք գնացինք տուն և նշեցինք զատիկը։ Իմ տատիկը տոնական չամչով փլավ և ձուկ էր պատրաստել։ Ես զատկածեսը անցկացրել եմ իմ ծննդավայր Գյումրիում ։ Նաև մենք սուրբ զատիկը նշեցինք Գյումրի իմ Գյումրեցի երեք տատիկների իմ պապիկի իմ մորաքույրների իմ քեռիի հետ և իմ բարեկամների հետ։