իմ բակի աշունը

Արդեն Աշուն է։ Կարծես ծառերն ու խոտերը ներկվել են գույնզգույն ներկերով։ Ծառերից պոկված գեղեցիկ տերևները քայլելիս խշխշում են մեր ոտքերի տակ։ Օրերը կարճացել են ու ցրտել։ Պատուհանից այն կողմ լսվում է անձրևի կտկտոցն ու ոռնացող քամու ձայնը։ Փոքրիկ ճնճղուկները այս ու այն կողմ են թռչկոտում կեր փնտրելու համար, իսկ հետո կուչ գալիս կտուրների տակ։ Չնայած օրերը ցրտել են,բայց մեզ չի խանգարում բակում խաղալ ու հիանալ աշնանային տեսարաններով։ Գեղեցիկ է մեր բակի աշունը ։







խնդիրներ

Սեպտեմբեր ամսին հավաքեցին 4 արկղ խնձոր յուրաքանչուր արկղում կար 15 կգ խնձոր քանի կիլոգրամ խնձոր կար 4 արկղի մեջ։

Լուծում ՝ 4×15=60 կգ

Պատ․՝60 կգ

Հոկտեմբեր ամսին հավաքեցին 40 պարկ կարտոֆիլ

Նոյեմբեր ամսին հավեցին 30 պարկ գազար

յուրաքանչուր պարկում կար 10 կգ բանջարեղեն

ընդամենը քանի կգ բանջարեղեն հավաքեցին ։

Լուծում՝ 40+30=70 պարկ

70×10=700 կգ

Պատ․՝ 700 կգ

նամակ ճպուռին

Ճպուռ ես Աիդա Սարգսյան եմ։ Ես քեզ խորուրդ եմ տալիս, որ դու ամեն ամառ պաշարներ հավաքես տուն շինես, որ աշնանը ու ձմռանը ապրես։

Արևը և անձրևը

Մի անգամ շատ ուժեղ անձրև էր գալիս երբ անձրևը սկսեց դանդաղել արևը քիչ-քիչ սկսեց դուրս գալ մռայլ ամպիկի տակից։ Արևը իր պայծառ ժպիտով ժպտաց և տարածեց իր գեղեցիկ շողերը։

Արևի և անձրևի ընկերության արդյունքում դուրս եկավ գեղեցիկ ծիածան։